Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

  • 15-01-2014 11:00:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև անցած գիշերվա ընթացքում: Փողոցներում անխափան երթևեկություն ապահովելուց հետո արդեն երեկվանից հիմնական ուժերը կենտրոնացվել են բակերի, մայթերի, հետիոտնային անցումների մաքրմանը: 


Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերվա ընթացքում, մինչ առավոտյան ժամը 9:00 - ն ձյան մաքրման աշխատանքների համար գործարկվել է 57 միավոր հատուկ տեխնիկա, օգտագործվել է 105 տոննա  տեխնիկական աղ և 217 շլակային ավազ:


 
 Ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները կշարունակվեն նաև օրվա ընթացքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play