Մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են նաև շենքերի տանիքներին կուտակված ձյունն ու կախված սառցալեզվակները


Մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են նաև շենքերի տանիքներին կուտակված ձյունն ու կախված սառցալեզվակները

  • 16-01-2014 14:58:46   | Հայաստան  |  Տնտեսություն

Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են բազմաբնակարան և հասարակական  շենքերի տանիքների   ձյան և սառալեզվակների հեռացման  աշխատանքները:  


Ցերեկային ժամերի հալոցքի հետևանքով առաջացած սառցալուլաները կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների անցուդարձին, ինչով էլ պայմանավորված է գործի  հրատապությունը: Այս աշխատանքները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է  ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայության տրամադրած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների աջակցությամբ: 


Անվտանգության նկատառումներով՝  քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play