Մենք դատապարտված ենք հավերժական թվացյալ հեղափոխության


Մենք դատապարտված ենք հավերժական թվացյալ հեղափոխության

  • 20-01-2014 16:19:12   | Հայաստան  |  Վերլուծություն

Հունվարի 18-ին Երեւանում անցկացված  հանրահավաքը ապացուցեց, որ մեր քաղաքացիները պատրաստ են անտեսել բնության ցուրտն ու իշխանությունների կամակորությունը՝ հանուն իշխանափոխության: Սակայն դրա համար անհրաժեշտ 3 բաղադրիչներից առկա էր միայն մեկը՝ այն է ժողովրդի պատրաստակամությունը:  Այլ կերպ ասած՝ կա հասարակական պահանջ: Մինչդեռ անհրաժեշտ են նաեւ մինչեւ վերջ մշակված ծրագիր կամ ճանապարհային քարտեզ, եւ իհարկե պատասխանատու անձ՝ ղեկավար կամ առաջնորդ, որին ցավոք չենք տեսնում: 
 
Ավելին. շարունակվում են զուգահեռ անցկացվող հանրահավաքները՝ տարբեր ուժերի կամ նույնիսկ անձերի  կողմից կազմակերպված:  Այսպես, լուրեր են տարածվում, որ մի քանի օրից էլ քաղաքական կուսակցություններից մեկի կազմակերպած մեկ այլ հանրահավաք է անցկացվելու:  Անմիջապես հիշում ես տարիներ առաջ զուգահեռ անցկացվող հանրահավաքները, որոնք միայն խանգարեցին իրար, իսկ ավելի ճիշտ՝ ուժեղացրեցին իշխանություններին: Եթե այդ նույն նպատակով են անցկացվում նաեւ ներկայիս հանրահավաքները, ապա մենք դատապարտված ենք հավերժական թվացյալ հեղափոխության եւ բավարարվելու ենք հայերիս չմիավորվելու հավարժական ինքնաքննադատությամբ: 
 
«Կարծիք հայության» հասարակական կազմակերպության նախագահ
Սամվել Քոչարյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն