2014 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային է լինելու.Կառլեն Ղազարյան


2014 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային է լինելու.Կառլեն Ղազարյան

  • 23-01-2014 13:43:34   | Հայաստան  |  Տնտեսություն

 
2014 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքերում նախատեսված ընթացիկ և ծրագրային աշխատանքները արագ ու արդյունավետ կազմակերպելու խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի` վարչական շրջաններում գործող համատիրությունների նախագահների և աշխատանքները համակարգող, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բնագավառի աշխատակիցների  հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի տվյալ ոլորտների պատասխանատուները: 


Կառլեն Ղազարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես բազմաբնույթ աջակցություն է ցուցաբերել  բազմաբնակարան շենքերի կառավառման մարմիններին  ու այսուհետ էլ հնարավորին չափով սատարելու է: Սակայն ոչ բոլոր դեպքերում է կատարված աշխատանքների որակը գոհացնում բնակիչներին`հաճախ հարուցելով նրանց արդարացի դժգոհությունը: Պահանջ է դրվել առավելագույն կարճ ժամկետում արձագանքել բնակիչների`թեժ գծով կամ անմիջականորեն  բարձրացված խնդիրներին և դրանց տալ հիմնավոր լուծումներ`միաժամանակ ներկայացնելով հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ: 


Մասնավորապես, տարվա այս շրջանում ու հատկապես  տեղումների օրերին ոչ բոլոր համատիրություններն են աջակցում ձնամաքրմանն ու շքապատշգամբներից կախված սառցալեզվակների հեռացմանը կամ դա թերի են կատարում:  Ըստ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի, այսուհետ իրենց պարտականություններում թերացած համատիրությունների ղեկավարները կենթարկվեն խիստ պատասխանատվության`ընդհուպ մինչև պաշտոնավարման նպատակահարմարության քննարկումը: Բացի այդ, պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով կկազմակերպվեն անակնկալ ստուգայցեր: 


Մինչ այդ առանձին ուղղություններով թերացած համատիրությունների ղեկավարներին  տրվել են հանձնարարականներ և բացթողումները շտկելու ժամկետներ: Լսելով ներկաների կարծիքները՝ Կառլեն Ղազարյանը ևս մեկ անգամ նշել է, որ 2014 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային է լինելու:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և  հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play