ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը այցելել է Թբիլիսիի հայոց եկեղեցի


ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը այցելել է Թբիլիսիի հայոց եկեղեցի

  • 03-02-2014 13:32:33   | Վրաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ashotyan 

Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀկրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունըփետրվարի 1-ին այցելեց Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեցին Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, հոգևոր դասը, թեմի բաժինների պատասխանատուները, թբիլիսահայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու համայնքի ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում էինՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր ՂուկասյանըՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի ևտեղեկատվության վարչության պետ Արթուր ԲաղդասարյանըՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ ՆունեՎարդանյանը և ԽԱբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Այցելուների շրջանում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Նրանք հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Թեմի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը, ներկայացնելով «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը, կարևորեց մանուկների հայեցի դաստիարակությունը և մանուկներին հայոց դպրոց ուղղորդելու նպատակը: Փոքրիկները հյուրերին դիմավորեցին ՀՀ պետական օրհներգի կատարմամբ:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամները եղան Կենտրոնի Սբ. Գրիգոր Նարեկացու անվան շաբաթօրյա դպրոցում, զրուցեցին ուսուցչուհի Թամարա Գաբոյանի հետ: Հետաքրքվեցին օտարալեզու դպրոցներից այստեղ հայերեն սովորողների ձեռքբերումներով:

Այնուհետև հյուրերը ներկա գտնվեցին «Հայարտուն» կենտրոնի Գ.Գյուլբենկյան սրահում Գևորգ սարկավագ Անտոնյանի կողմից տարվող հայագիտության դասին և զրուցեցին սովորողների հետաքրքրությունների շուրջ:

ՀՀ կրթության բնագավառի ներկայացուցիչները մոմեր վառեցին Թբիլիսիի հինավուրց Սբ. Էջմիածին եկեղեցում:

Հանդիպումը շարունակվեց կլոր սեղանի շուրջ, որտեղ շոշափվեցին թբիլիսահայ համայնքի հայալեզու դպրոցների, հայեցի դաստիարակության, աշակերտության թվաքանակի նվազման, հայ ժողովրդի պատմություն առարկայի դասավանդման և այլ հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը խոսեց Վրաստանի իշխանությունների հետ ունեցած հանդիպումների մասին, որտեղ քննարկվել են հայ-վրացական երկկողմկրթական ծրագրեր իրականացնելուհամատեղ միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունների հարցերը:

ՀՀ հյուրերը այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և ծաղիկներ դրեցին ազգի պանծալի զավակների շիրիմներին:
 

IMGP0215 IMGP0254 

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play