Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման


Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

  • 05-02-2014 16:15:28   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու հարցը:

Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ գրավոր առաջարկներ հաշվետվության վերաբերյալ չեն ստացվել: 
Խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը:  
Վահե Նիկոյանը նշել է, որ նախատեսվում է առաջիկայում 2014  թվականի բյուջեի վերաբերյալ տեղեկատվական գրքույկ հրատարակել, որը հանրությանն առավել մատչելի ձևով կներկայացնի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերն ու դրանց իրագործման նպատակով կատարվող  ծախսերը: Տեղեկատվություն կտրամադրվի ոչ միայն ծախսերի, այլև  եկամուտների մասով: 


Հանրային լսումներներից հետո հաշվետվության նախագիծն անկախ աուդիտի կողմից տրված եզրակացությամբ կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play