Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում գործող տեքստիլ, կարի, գորգի եւ բրդի մշակման արտադրամասեր


Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում գործող տեքստիլ, կարի, գորգի եւ բրդի մշակման արտադրամասեր

  • 05-02-2014 16:32:15   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին այցելել է մայրաքաղաքում գործող տեքստիլ, կարի, գորգի եւ  բրդի մշակման արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին:
Երկրի ղեկավարը նաեւ այցելել է թեթեւ արդյունաբերության մի շարք նոր բացվելիք արտադրամասեր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն: Նախագահը կարեւորել է արդյունաբերության տարբեր ճյուղերի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ այդ ուղղություններն ունեն լուրջ հեռանկար եւ հնարավորություն են տալիս դուրս գալ միջազգային շուկա մրցունակ արտադրանքով` միաժամանակ ապահովելով նոր աշխատատեղեր մայրաքաղաքում:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play