Աջափնյակի և Դավիթաշենի որոշ տարածքներում ջուր չի լինի


Աջափնյակի և Դավիթաշենի որոշ տարածքներում ջուր չի լինի

  • 07-02-2014 14:37:30   | Հայաստան  |  Տնտեսություն

 
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքների հետ կապված, փետրվարի 11-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Մելքումովի փողոցի,  Դավթաշենի գյուղի, Շիրազի փողոցի, Մազմանյան փողոցի, Բաշինջաղյան 1-ին և 2-րդ նրբանցքների, Բաշինջաղյան 155-198 շենքերի, Կարապետյան փողոցի, Ռոստոմյան փողոցի, Հալաբյան 41-65 շենքերի, «Մալայան»-ի անվան ակնաբուժական հիվանդանոցի, Հանրապետական հիվանդանոցի, Դիագնոստիկա բժշկական կենտրոնի, Հալաբյան փողոցի ծննդատան, Ճառագայթաբանության և Այրվածքաբանության կենտրոնի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play