Հանրությանը կներկայացվի «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը


Հանրությանը կներկայացվի «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը

  • 07-02-2014 18:31:05   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը փետրվարի 7-ին ընդունեց «Հայաստանի հարավային երկաթուղի», «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» կոնցեսիոն ծրագրերի կառավարիչ, «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և  «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։ Տնտեսապես հիմնավորված լինելու դեպքում՝ ընկերությունը կիրականացնի նաև նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի ներկա վիճակի, ֆինանսավորման, ինչպես նաև տեխնիկական հսկողության իրականացմանն առչնվող հարցեր:

Ա. Առաքելյանը նշեց, որ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ աշխատանքը, հստակեցնել հետագա անելիքները, սահմանել ժամկետներն ու  նշանակել հիմնական պատասխանատուներին:

Ջոզեֆ Բորկովսկին տեղեկացրեց, որ երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն պատրաստվել և ներկայացվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:

«Առաջիկայում տեղի կունենա շնորհանդես, որի ընթացքում ծրագրի  տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը կներկայացնենք նաև շահագրգիռ մյուս կողմերին և հանրությանը՝ ակնկալելով նաև քննարկումներ:

Այս ամենի  նպատակը տեխնիկատնտեսական ուսումնասիրության ընդունումն ու ծրագծի ընտրությունն է»,-նշեց Ջ. Բորկովսկին:

Ծրագրի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման համար Արթուր Առաքելյանը կարևորեց համապատասխան բովանդակությամբ տեսաերիզի պատրաստումը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են,  որ հանդիպման ավարտին Ջ. Բորկովսկին շնորհակալություն հայտնեց նախարարությանը՝ նախագծի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան ապահովել ծրագրի արագ առաջընթացը:

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play