ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է տարբերանշանի /լոգո/ մրցույթ


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է տարբերանշանի /լոգո/ մրցույթ

  • 10-02-2014 15:58:59   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպական աշխատանքների շրջանակում հայատարարում է միջոցառման տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ անձինք: 
 
Տարբերանշանը պետք է արտացոլի եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր: 
Մրցույթի հաղթողների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ 
Առաջին տեղ՝ 300 հազար դրամ,
Երկրորդ տեղ՝ 200 հազար դրամ,
Երրորդ տեղ՝ 100 հազար դրամ:
 
Մրցութային աշխատաքները /տպագիր և էլեկտրոնային/ ներկայացվում են համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով: Անհրաժեշտ է աշխատանքներին կից ներկայացնել նաև մասնակցի վերաբերյալ տեղեկություն/կազմակերպության պարագայում իրավաբանական անձի տվյալները, իսկ ֆիզիկական անձը՝ անուն, ազգանուն, տարիք, հասցե, կոնտակտային տվյալներ/:
Մրցութային հանձնաժողովում ընդգրկված կլինեն կրթության, գիտության և մշակույթի բնագավառների անվանի ներկայացուցիչներ: Տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը կպատկանի ՀՀ ԿԳՆ-ին:
 Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի  մարտի 10-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն մինչև 2014 թվականի  մարտի 28-ը: 
Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով՝ Երևան,Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն, սենյակ 639: 
Հեռ. 52-73-43, էլփոստ՝ info@edu.am
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play