ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

  • 17-02-2014 17:44:32   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրայի  արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի ծրագրերի ղեկավար դոկտոր Շտեֆան Շոլցի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նաև Հարավային Կովկասում Ավստրայի զարգացման գործակալության ղեկավար Գունտեր Զիմերը և  Ավստրայի զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Զեյները:
 
 Ողջունելով հյուրերին՝  նախարարը ներկայացրել է  գյուղատնտեսության ոլորտի ռազավարական ուղղություններն ու այն խնդիրները, որոնց իրականացումը կնպաստի համակարգի   հետագա զարգացմանը:Նա մասնավորապես կարևորել է  կոոպերատիվների ձևավորման, հողերի խոշորացման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ձկնաբուծության և այլ ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: «Մենք ունենք թե՛ արտադրության, թե՛ արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու իրատեսական հնարավորություններ և համոզված եմ, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներն արդարացված կլինեն»,- նշել է  նախարարը:
 
Այնուհետև կարևորելով  ավստրիական կողմի հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, նախարարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի  հնարավորություն տալով Հայաստանին  մասնակցելու Զարգացման գործակալության կողմից իրականացվող տարածաշրջանային մյուս ծրագրերին:
 
Ռոբերտ Զեյները համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերից հատկապես կարևորել է  Գյուղատնտեսության  համատարած հաշվառման, ինչպես նաև անտառային տնտեսությունների զարգացման  ծրագրերը: Նկատի ունենալով վերջիններիս արդյունավետությունը,  նա հույս է  հայտնել, որ հետագայում ևս կշարունակեն աջակցել Գյուղատնտեսական կենդանիների համարակալման,  հաշվառման և վերամշակող հզորությունների ստեղծմանն  ուղղված նոր  ծրագրերին:
 
Հանդիպման ընթացքում կողմերը համակարծիք էին, որ առաջարկվող ծրագրերը պետք է բխեն ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունից  և   լրացուցիչ, խորը ուսումնասիրությունների անհրաժեշտություն ունեն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play