Աշխատանքն սկսեց Երևանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների կողմից կազմակերպված գործարար համաժողովը


Աշխատանքն սկսեց Երևանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների կողմից կազմակերպված գործարար համաժողովը

  • 18-02-2014 12:54:47   | Հայաստան  |  Տնտեսություն
   Մինչ Հայաստանում աշխույժ քննարկումներ են գնում Մաքսային    Միությանը միանալու դրական ու բացասական կողմերի մասին, հայ և ռուս գործարարները գործնականում քննարկում, համագործակցության ծրագրեր են մշակում Երևանում։ 
 
       ՀՀ  առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում աշխատանքն սկսեց  Երևանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների կողմից կազմակերպված  գործարար համաժողովը, որին մասնակցեցին հայ և ռուս գործարարներ, ոլորտների պատասխանատուներ։ 
 
շ        Պաշտոնական մասից հետո սկսված դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հայ և ռուս գործարարները որոշակիացրեցին փոխադարձ ներդրումների ու առևտրային կապերի շրջանակները, կնքեցին մոտակա և հեռագնա աշխատանքային պայմանագրեր՝ դրանցում ներառելով նաև Մաքսային Միության ձևավորման ու այդ միության պահանջներին համապատասխան աշխատանքները կազմակերպելու խնդիրները։
 
      Գործարար համաժողովի մասնակիցները այսօր մայրաքաղաքի տրանսպորտային, շինարարական և ներդրումային գործունեությունը բարելավելուն ուղղված  հանդիպում ունեցան  Երևանի քաղաքապետարանում, ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին, կայցելեն նաև Երևանի մեծ ու փոքր արդյունաբերական ձեռնարկություններ, տեղերում կծանոթանան Հայաստանի կողմից առաջարկվող ապրանքատեսակներին, կկնքեն համագործակցության պայմանագրեր։
 
      Եռօրյա գործարար այցը վաղը կավարտի աշխատանքը։
                                                                          
                                                                          
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play