Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ


Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ

  • 24-02-2014 16:08:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու  և ընթացիկ տարվա գործունեության  քննարկումների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր  հրավիրել անասնաբուժականմարզային կառույցների 50-ից ավելի  ղեկավար աշխատողների և մասնագետների:         

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն»  ՊՈԱԿ-ի կողմիցիրականացվող գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի միջոցառումներըարդյունավետորեն  կազմակերպելու համար ,նախարարը հանձնարարել է  ծառայություն իրականացնողմարմինին՝   

-հստակեցնել անասնաբույժների գործառույթները, որոշակիություն մտցնել  նրանց աշխատանքային ծավալների , պարտականությունների և պատասխանատվության  մեջ, 

-ապահովել կանխարգելիչ պատվաստումների ու նմուշառումների իրականացումը համաձայն ժամանակացույցի՝ բացառելով անասնագլխաքանակի դուրս մնալը,

-առանձնահատուկ ուշադրություն  դարձնել աշխատանքային  կարգապահության պահպանմանն ու  նախատեսված միջոցառումների սահմանված ժամկետներում  ու բարձր որակով իրականացմանը:

Ոլորտը համակարգող փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է ՝ աշխատանքները հնարավորինս ակտիվացնելու համար, խորհրդակցություններ անցկացնել բոլոր մարզերում  և համայնքներումտիրող անասնահամաճարակային իրավիճակի մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play