Այս տարի կշարունակվեն Երևանի մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման աշխատանքները


Այս տարի կշարունակվեն Երևանի մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման աշխատանքները

  • 28-02-2014 18:56:48   | Հայաստան  |  Տնտեսություն
Ինչպես 2013թ., այս տարի ևս շարունակվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների  ինչպես հիմնանորոգման, այնպես էլ մասնակի նորոգման աշխատանքները:
2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում թվով 23 մանկապարտեզներում: Ցանկում ընդգրկվել են  վերանորոգման առավել առաջնահերթ կարիք ունեցող մանկապարտեզները:
Աշխատանքների շրջանակում  կիրականացվեն ինչպես ամբողջությամբ հիմնանորոգման, այնպես էլ տանիքների, դռների ու պատուհանների փոփոխման և նորոգման այլ աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն հայտարարված մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո՝ սահմանված ժամանակացույցով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play