Ազգային ժողովը հյուրընկալել էր «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի աշակերտներին


Ազգային ժողովը հյուրընկալել էր «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի աշակերտներին

  • 11-03-2014 17:01:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
1 / 3

Մարտի 11-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի աշակերտներին: Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: 
Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրեց ԱԺ օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեությունը, մշտական հանձնաժողովների ձեւավորումը, կառուցվածքը եւ գործառույթները: Հարցուպատասխանի ընթացքում հնչած հարցերը վերաբերում էին կրթական համակարգի բարեփոխումներին, միջազգային դպրոցներին, արտագաղթին, գործազրկությանը: Աշակերտներին հետաքրքրում էր հատկապես մասնագիտության ընտրությանը եւ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին առնչվող հարցերը: Այս մասին «ՆՏ«-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն ից:


 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play