Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է


Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է

  • 14-03-2014 18:33:10   | Ուկրաինա  |  Քաղաքական
Մենք բոլորս՝ ովքեր մտահոգ են Եվրոպայում խաղաղության համար, ցնցված ենք վերջին երկու շաբաթների ընթացքում Ուկրաինայում կատարվող դեպքերից:  Կիրակի օրը Ղրիմում կկայանա հանրաքվե, որում չկա տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են պահել Ղրիմի կարգավիճակը որպես Ուկրաինայի անփոփոխ մաս: Մարդիկ կարող են քվեարկել միայն Ռուսաստանին միանալու կամ դեֆակտո անկախության օգտին՝ վերադարձնելով 1992 թվականի չգործող սահմանադրությունը:
Ռուսաստանն օժանդակում է հանրաքվեին: Սակայն Մ7, ԵՄ, Անվտանգության Խորհուրդի մյուս անդամները և միջազգային հանրության մեծամասնությունը  հստակ արտահայտել է, որ Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը  մարտի 11-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կամ Ղրիմի ինքնավարությանը կամ անկախությանը վերաբերող ցանկացած հանրաքվե պետք է հիմնված լինի Ուկրաինայի սահմանադրության վրա և համապատասխանի միջազգային օրենքին:
Հանրաքվեի անցկացումը նույնպես ամբողջությամբ անօրինական կլինի: Արդյոք կարող է ազատ ու արդար համարվել մի հանրաքվե, որը կազմակերպվում է երկու շաբաթում, երբ փողոցներում կա զինված աշխարհազոր, որին հնարավոր չէ տարբերակել, երբ բռնանում են լրագրողների վրա և առգրավում նրանց սարքերը, երբ խոչնդոտում են միջազգային ներկայացուցիչների մուտքը Ղրիմ և երբ, չնայած ռուսական ժխտումներին, հստակ ապացույց կա, որ ռուսական զորքերը թողել են իրենց բազաները և զբաղեցրել Ղրիմի ենթակառուցվածքները՝ խախտելով Ուկրաինայի ինքինշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մի շարք երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր:
Որպեսզի  հանրաքվեն լինի արդար, կայուն և վերջնականապես լուծի, այլ ոչ թե հարուցի խնդիրներ, այն պետք է դառնա բանակցության ու քննարկման բաց ու ներառական գործընթացի վերջին հանգրվանը: Այն կարող է ծրագրվել միայն, երբ պարզ դառնա, որ բոլոր կողմերը պատրաստ են խաղաղ ընդունել դրա արդյունքը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Միացյալ Թագավորությունը պատրաստ Շոտլանդիայի անկախության համար  հանրաքվեն անցկացնել այս տարի:
Այն բանից հետո, երբ 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմներ ավիրեցին  Եվրոպան, միջազգային համաձայնագրերի ու կառույցների ցանց ստեղծվեց և 1991թ հետո ուժեղացվեց,  որպեսզի այն օգնի մեզ խուսափել կրկնելու անցյալի ցավոտ հակամարտություններն ու խաղաղ ճանապարհով լուծել վեճերը:  ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհուրդի նման կազմակերպությունները, որոնց ինտեգրված անդամ է Ռուսաստանը, գոյություն ունեն՝ օգնելու պետություններին բարձրացնել ինքնորոշման հարցեր և պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները:
Մենք շարունակում ենք հորդորել Ռուսաստանին օգտագործել այս կառույցները և լրջորեն ընդգրկվել ուկրաինական կառավարության հետ դիվանագիտական երկխոսության մեջ ու գտնել հարցի խաղաղ լուծում:  Դեռ շատ ուշ չէ: Նախագահ Պուտինի համար առաջին կարևոր քայլը կլինի ձեռնպահ մնալ ճանաչելուց կիրակի օրվա քվեարկության արդյունքը:
 
ՀՀ-ում ՄԹ դեսպան Քեթի Լիչի բլոգային գրառման տեքստը
http://blogs.fco.gov.uk/ukinarmenia/hy/2014/03/14/crisis-in-crimea/
 
Հարցերի դեպքում  Լիլիթ Քալանթարյանին՝ lilit.kalantaryan@fco.gov.uk, 095 952305
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play