11 ռուսների ու ուկրաինացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն


11 ռուսների ու ուկրաինացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն

  • 18-03-2014 12:02:51   | ԱՄՆ  |  Միջազգային

Միջազգային հանրությունն արդեն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ուշ երեկոյան հրամանագիր ստորագրեց Ղրիմը անկախ պետություն ճանաչելու մասին։
 
Սպիտակ տունը երեկ հայտարարել է 11 ռուսների ու ուկրաինացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Դրանք ներառում են նրանց բանկային հաշիվների սառեցում ԱՄՆ-ում և վիզայի սահմանափակում։  
 
Ցանկի մեջ են Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Սուրկովը, խորհրդական Սերգեյ Գլազևը, կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինը և Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։
 
«Ազատություն» ՌԿ-ն հայտնում է, որ  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստաելույթում շեշտել է, որ հետագա սադրանքները կհանգեցնեն Ռուսաստանի էլ ավելի մեկուսացման և բացասաբար կանդրադառնան նրա կարգավիճակին աշխարհում։
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play