Թուրքիայի արտգործնախարարը Ղրիմի հանրաքվեն գնահատել է անօրինական


Թուրքիայի արտգործնախարարը Ղրիմի հանրաքվեն գնահատել է անօրինական

  • 18-03-2014 12:05:48   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, գնահատելով Ղրիմի հանրաքվեն, ասել է, թե այն ամբողջությամբ անօրինական է, անհիմն և հակասում է միջազգային իրավունքին։
 
«Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը ևս չի կարող դառնալ որևիցե հանրաքվեի առարկա»,-հայտարարել է Դավութօղլուն։
 
«Ազատություն» ՌԿ-ն հիշեցնում է,  որ Ղրիմում կիրակի օրը անցկացված հանրաքվեի մասնակիցների 96.8 տոկոսը հավանություն է տվել Ռուսաստանին միանալու առաջարկին։
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play