Երևանում ապամոնտաժվում են օրենսդրությանը հակասող գովազդային վահանակները


Երևանում ապամոնտաժվում են օրենսդրությանը հակասող գովազդային վահանակները

  • 18-03-2014 16:11:18   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013 թվականից մեկնարկել և այս տարի ևս շարունակվում է մայրաքաղաքում առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժումը:
Վարչական բոլոր շրջաններում մարտից մեկնարկած աշխատանքների ընթացքում արդեն իսկ ապամոնտաժվել է գործող օրենսդրությանը հակասող շուրջ 320 գովազդային վահանակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ օրենքով թույլատրվում է գովազդ տեղադրել, կտեղադրվեն նոր, օրենսդրությանը չհակասող և քաղաքային չափորոշիչներին համապատասխան գովազդներ: Երևանի քաղաքապետարանն, ի դեպ,  վահանակների ձևն ու չափը սահմանված կարգին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին կտրամադրի դիզայներական անվճար խորհրդատվություն: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play