Ժամանակակից Ադրբեջանը ձգտում է դեպի միջնադար


Ժամանակակից Ադրբեջանը ձգտում է դեպի միջնադար

  • 18-03-2014 18:36:31   | Վրաստան  |  Քաղաքական

Նրա գրքերը այրվել են Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ամբոխի
կողմից: Նրա կինը և որդին աշխատանքը կորցրին: Գյուղերից մեկում ամբոխը
պահանջեց ստուգել գրքի հեղինակի արյունը, որպեսզի պարզի նրա ճշմարիտ էթնիկ
պատկանելությունը: 2013թ.-ին երկրի նախագահը զրկեց նրան իր «Ժողովրդական
գրող» պատվավոր կոչումից: Եվ զայրացած ամբոխը նրա պատուհանի տակ սպառնում
էր նրան և պահանջում լքել երկիրը:
 
75-ամյա Ակրամ Այլիսլի խոսքերի համաձայն՝ իր վերջին «Քարե երազներ» գրքի
ռուսերեն թարգմանության հրապարակումից հետո իր հանդեպ վերաբերմունքը
գերազանցում է նույնիսկ իր սեփական գրական երևակայությանը:
 
Գրքում պատմվում է այն ժամանակ դեռևս Սովետական հանրապետության Խորհրդային
Միության վերջին օրերին Ադրբեջանում էթնիկ բռնությունների պայթյունների
մասին: Սկսված կոնֆլիկտի արդյունքում ամենաքիչը 30 հազար հայ և ադրբեջանցի
զոհվեցին Լեռնային Ղարաբաղի չորսամյա պատերազմի ընթացքում:
 
Այն բանից հետո, երբ գրքի ռուսերեն թարգմանությունը հայնտվեց Մոսկվայում
հրապարակվող «Ժողովուրդների ընկերություն» ամսագրի դեկտեմբերյան համարում,
Այլիսլիի կյանքը վերածվեց դժոխքի: Ռուս գրական խմբագիրն ասաց, որ ինքը
կասկածում է, թե Ալիևն ու բողոքող ադրբեջանցիները կարդացել են գիրքը:
 
«Այդ գիրքը քիչ թե շատ մարդկայնորեն փորձում է հետազոտել այնպիսի տգեղ
երևույթի բնույթը, ինչպիսին է միջէթնիկական ատելությունը, և, իհարկե, չունի
Ալիևի հրամանագրում նրան վերագրված բնութագիր, -ասել է Լեոնիդ Բախնովը՝
ռուսական թերթի արձակի բաժնի ղեկավարը, -Այլիսլիի հետ կապված այս ամբողջ
պատմությունն ինձ հիշեցնում է ռուս Նոբելյան մրցանակի դափնեկիր Բորիս
Պաստեռնակի հանդեպ բռնությունները 1950-ականների վերջերին,երբ հազարավոր
մարդիկ, որոնք երբևէ ոչ էլ կարդացել էին «Դոկտոր Ժիվագոյի» թեկուզ մեկ
պարբերություն, ստիպված էին հրապարակայնորեն քննադատել վեպը»:
 
Այլիսլին հայտարարել է, որ մաքսայինում ավագ ծառայող նրա որդու՝ Նադժաֆի
վրա ճնշում է գործադրվել, և նա ստիպված է եղել լքել երկիրը փետրվարի 4-ին:
Հաջորդ օրը գրողի կինը՝ Գալինան, ստիպված է եղել լքել գրադարանի տնօրենի՝
իր վաղեմի պաշտոնը: «Ես ինձ զգում եմ Ստալինյան հետապնդումների զոհը, և
անկեղծ ասած, վախենում եմ փողոց դուրս գալ այս օրերին, -ասել է Այլիսլին,
-նրանք կանգնում են պատուհանների տակ և ամբողջ կոկորդով գոռում են, որ ես
դավաճան եմ, և կա´մ պետք է մեռնեմ, կա´մ լքեմ երկիրը»:
 
Լեյլա Յունուսը՝ Բաքվի ատլանտյան կենտրոնի ժողովրդավարության և
խաղաղության ինստիտուտի տնօրենը, ասում է, որ ատելությունը հրահրվել է
իշխանությունների կողմից, որպեսզի շեղեն ուշադրությունը երկրի խնդիրներից:
«Վերջին ամիսների ընթացքում ամբողջ երկրում մենք շատ բողոքի ցույցեր տեսանք
կոռուպցիայի, ժողովրդավարության բացակայության դեմ և նախագահ Ալիևի
պաշտոնաթող լինելու պահանջով, -ասել է նա հեռախոսային հարցազրույցում,
-Այլիսլին որպես ժողովուրդների թշնամի է ընտրվել իշխանությունների կողմից,
որպեսզի շփոթեցնեն բողոքողներին և ստիպեն նրանց հավաքված ատելությունն ու
հուսահատությունը թափել անմեղ հեղինակի վրա»:
 
«Քարե երազներում» Այլիսլին կոչ է անում իր հայրենակիցներին կարեկցանք
արտահայտել հայերի հանդեպ՝ հաշվի առնելով դժվարությունները, որոնք նրանք
կրել են դարերի ընթացքում:
 
http://armenian-community.ge/News/436?lang=arm
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play