ՀԿԵ-ում կայացել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացմանը նվիրված խորհրդի նիստը


ՀԿԵ-ում կայացել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացմանը նվիրված խորհրդի նիստը

  • 26-03-2014 11:50:10   | Հայաստան  |  Տնտեսություն
Մարտի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացման հարցերով գիտատեխնիկական խորհրդի նիստը: 
- 2013 թվականի ընթացքում մենք լուծել ենք ՀԿԵ-ի առջև ծառացած մի շարք կարևոր խնդիրներ: Օրինակ, մի շարք երկաթուղային հատվածներում անց էին կացվել նորոգման աշխատանքներ, ուժեղացվել մոտ 40 կմ երկարություն ունեցող 350 հատվածներ, կամուրջներ: Համոզված եմ, որ մենք կարողացանք ամրության և հուսալիության լավ պահուստ ձևավորվել, - ասաց գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: 
Նա նաև հիշեցրեց, որ անցած տարի 56 միավորով կրճատվեց գծի բալային գնահատականը, գծի ուղեմասերում կատարելագործվել է կառավարման գործընթացը, կրճատվել ուղեմասերի ստորաբաժանումների քանակը: 
2013 թվականի հիմնական ձեռքբերումներից Վիկտոր Ռեբեցը նշեց, մասնավորապես, տեխնիկական սարքերի խափանումների կրճատումը, փոխադրումների նոր տեխնոլոգիաների ներդրմանը խափանող գործոնների վերացումը:
Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենն ընդգծեց, որ 2014 թվականն երկաթուղու համար կլինի ոչ պակաս ակտիվ և հագեցած: 
- Այս տարին լինելու է նույնպես բարդ և հագեցած: Արդեն մի քանի օրից կավարտվի երկաթուղու ամենախոշոր ստորաբաժանման՝ Ենթակառուցվածքի տնօրինության, ձևավորումը, որտեղ աշխատելու են մոտ 1,6 հազ. մարդ և որտեղ միավորվելու են 8 ձեռնարկություն, - նշեց Ընկերության ղեկավարը: 
Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ 2014 թվականին կավարտվեն վերանորոգման աշխատանքները Գյումրու ուղեմասում, վերանորոգում կանցնեն Սևանի ուղեմասի մի քանի հատվածներ:
Իր զեկույցում Ենթակառուցվածքի ծառայության պետ Վալերի Գորշենինը նշեց, որ 2009 – 2013 թթ. վերանորոգվել է 355,4 կմ գիծ, փոխվել 392 հազ կոճղ: 
2014 թվականին հիմնական աշխատանքները տարվելու են ենթակառուցվածքի ուժեղացման, 99 բալ մակարդակի վրա գծի ընդհանուր բալային գնահատականի ապահովման, խափանումների ընդհանուր քանակի կրճատման ուղղություններով: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի առողջացմանը ուղղվելու է 5,6 մլրդ դրամ: 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զեկույցներ տարբեր ուղեմասերում, էներգամատակարարման, ավտոմատիկայի, կապի ձեռնարկություններում ենթակառուցվածքի վիճակի վերաբերյալ, ներկայացվել է Սանահինի մեխանիզացված ուղեմասի և Մասիսի գծային մեքենացված կայարանի վերականգնման ընթացքը: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play