Ստեփանակերտիում բացվել է նորակառույց բազմաբնակարան շենք


Ստեփանակերտիում բացվել է նորակառույց բազմաբնակարան շենք

  • 28-03-2014 14:38:50   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին մասնակցել է Ստեփանակերտի Վարդան Մամիկոնյան 7 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել զոհված ազատամարտիկների ընտանիքների, արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամների, Պաշտպանության բանակում ծառայող ու արդեն զորացրված զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներ Էդգար Արամյանին եւ Վասիլի Սարգսյանին այս գործընթացին մասնակցելու համար՝ այն որակելով որպես հայրենանվեր ձեռնարկ:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play