Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն Արցախում է
28-03-2014 17:43:17 | | Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանին եւ <<Պեռնո Ռիկար>> ընկերության մի խումբ ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից Արցախում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, որի համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: