Ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը


Ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը

  • 28-03-2014 18:12:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 3 հարց: 
Մասնավորապես ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ տեղեկագիրը կազմվել է միջազգային  նմանօրինակ տեղեկագրերի հիման վրա, և նյութը մատուցվում է հնավորին մատչելի ձևով: Վերջնական տեսքով բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը  հասանելի կլինի յուրաքանչյուր բնակչի:
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անրաժեշտությունը՝  ՀՀ պետական բյուջեից  կատարվող մասնհանումների մասով:
Քննարկվել է նաև  Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի եռամսակային հաշվետվության վերաբերյալ առաջարկների ներկայացման ձևաչափը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստի շրջանակում խորհրդի անդամները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկությունները:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play