Բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ ամսական 1500 րոպե


Բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ ամսական 1500 րոպե

  • 01-04-2014 14:00:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանների առկա և նոր բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ:
 
Ի դեպ, եթե բաժանորդն արդեն օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային ծառայություններից, ապա փաթեթով տրամադրվող խոսելաժամանակը և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը կարելի է նաև սպառել այդ հեռախոսահամարով, իսկ եթե ոչ՝ ապա նրան կտրամադրվի նոր հեռախոսահամար:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ