Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները


Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

  • 02-04-2014 12:31:23   | Հայաստան  |  Տնտեսություն

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ կվերանորոգվի 727 շքամուտք: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչական շրջաններում աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ շքամուտքերից բացի վերանորոգվել են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ 2014թ-ին նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում կցուցաբերվի նույն համալիր մոտեցումը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play