TANDEM Transfer համակարգ՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից


TANDEM Transfer համակարգ՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից

  • 03-04-2014 16:25:50   | Հայաստան  |  Տնտեսություն
 

TANDEM Transfer -ը ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առանց հաշվի բացման ուղարկել և ստանալ փոխանցումներ:

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը և բանկը
  • ՀՀ տարացքում փոխանցումներ իրականացնելիս անհրաժեշտ են նաև ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման կոդը

TANDEM Transfer փոխանցման համակարգի պայմաններն են

 

  •           Վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով,:
  •          Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •          Փոխանցման կատարման արագություն` գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
  •          Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և ստանալուց միջնորդավճար չի վճարում:
  •          Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 350.000 ռուսական ռուբլի, 10.000 ԱՄՆ դոլար կամ Եվրո և  4.000.000 ՀՀ դրամ:
  •         Միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 0.8-2,5%` կախված փոխանցման արժույթից և ուղղությունից:
  •        Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
  •     Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
  •   Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցվող և ստացող բանկերի հնարավորությոն սահմաններում և ժամկետներում:
  •         Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://www. http://tandem.am/
  •        ինտերնետային հասցեից:

Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play