Արձանագրվել է ուղևորահոսքի 19 տոկոս աճ`«Զվարթնոցում»


Արձանագրվել է ուղևորահոսքի 19 տոկոս աճ`«Զվարթնոցում»

  • 04-04-2014 11:07:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Վերջին վեց ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված <բաց երկնքի> քաղաքականության արդյունք է:
 
2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով: Եթե 2013թ մարտին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղևոր:
Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 17 տոկոս: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ:
 
Եթե 2013թ. մարտին դեպի <Զվարթնոց> կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
 
 
Ուղևորների թիվը 2014թ.  մարտին
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
Ժամանող 48 041     55 377       + 15 %
Մեկնող 54 874     66 679       + 22 %
Ընդամենը 102 915 122 056 + 19 %
 
Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:
 
<Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play