««Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն այս տարի էլ ավելի լավ է կազմակերպված»,- պնդում է Զարենուշ Աղուրյանը Իրանից<br />


««Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն այս տարի էլ ավելի լավ է կազմակերպված»,- պնդում է Զարենուշ Աղուրյանը Իրանից

  • 25-07-2010 23:46:22   | Հայաստան  |  Մշակույթ
Այսօր` հուլիսի 25-ին, Երեւանի Զորավար Անդրանիկի հրապարակում (Մալաթիա-Սեբաստիա համայնքում) «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի «Կատարողական արվեստի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Սփյուռքը` Հայաստանին» բարեկամության համերգ: Համերգից հետո մասնակիցների հետ կայացած զրույցներից զգացվում էր, որ վերջիններս բավականին հուզված էին, ինչը, սակայն ամենեւին չխանգարեց նրանց ելույթին: Հանդիսատեսն իր գոհունակությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, որ հնարավորություն է ընձեռում Երեւանի բնակչությանը ծանոթանալ սփյուռքահայության արվեստի գործիչների հետ: «Կատարողական արվեստի օրեր» ծրագրի շրջանակներում «Սփյուռքը` Հայաստանին» խորագրի ներքո եւս մեկ բարեկամական համերգ անցկացվեց Երեւանում: Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 25-ին տեղի ունեցած համերգին մասնակցում էին սփյուռքից Հայաստան ժամանած բազմաթիվ մասնակիցներ: Նրանց թվում էին ԼՂՀ-ի «Քնար» ժողովրդական գործիքների համույթը, Սոչիի «Նաիրի» պարային համույթը, Էստոնիայից ժամանած վոկալ դուետը, Ուկրաինայի «Արմենիա» պարային համույթը, Վրաստանի «Վանք» պարային համույթը, Կանադայի «Սասուն» պարային համույթը, Իրանից ժամանած երգչուհի Զարենուշ Աղուրյանը եւ ուրիշներ: Զարենուշ Աղուրյանը փառատոնին մասնակցում է արդեն չորրորդ անգամ: Ըստ նրա, այս տարի փառատոնն էլ ավելի լավ է կազմակերպված: Հանդիսատեսը եւս հայտնեց իր գոհունակությունը եւ հավաստիացրեց, որ «հայերն իրոք մեկ ազգ են եւ մեկ մշակույթ ունեն»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play