«Կալաչ» ՍՊԸ-ն կշարունակի արտադրել «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղեն


«Կալաչ» ՍՊԸ-ն կշարունակի արտադրել «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղեն

  • 10-04-2014 18:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել էր «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործունեությունը և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:
 
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի եզրակացությունը` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը 2014թ. ապրիլի 10-ին վերացվել է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play