Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան ծրագրի զարգացումների մասին


Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան ծրագրի զարգացումների մասին

  • 11-04-2014 15:25:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, մարտի 31-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում երեք հասարակական քննարկումներ իրականացնելով Գյումրի, Վանաձոր եւ Երեւան քաղաքներում, ավարտեց Բաց կառավարման գործընկերություն ծրագրին (Open Government Partnership) Հայաստանի մասնակցության մասին հանրային իրազեկման առաջին փուլը: 
 
Այդ քննարկումների մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանի ԲԿԳ 2012-2013 թթ. գործողությունների ծրագիրը, այդ անկախ գնահատողի մեկնաբանությունները, կառավարության մշակած 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի երկրորդ նախագիծը եւ այլն: Քննարկումներին մասնակցեց ընդհանուր առմամբ 80-ից ավելի մարդ` հասարակական գործիչներ, լրագրողներ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների եւ կառավարության ներկայացուցիչներ: ԲԿԳ ծրագրի մեկնաբանություններով հանդես եկան փորձագետներ Վարուժան Հոտկանյանը (Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն), Լիանա Դոյդոյանը (Ինֆորմացիայի ազատության կենտրոն) եւ Արտակ Քյուրումյանը (անկախ գնահատող): 
 
Քննարկումների ընթացքում տեղեկացվեց, որ քաղաքացիական հասարակությունը հնարավորություն ունի կառավարության իրականացնելիք Բաց կառավարության գործընկերության (ԲԿԳ) շրջանակներում 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի նախագծի կատարելագործման եւ լրացման համար իր առաջարկությունները ներկայացնելու ինչպես մասնագիտացած կազմակերպություններին (մինչեւ ապրիլի 20-ը), այնպես էլ` ուղիղ ՀՀ կառավարությանը (մինչեւ ապրիլի 30-ը): 
 
Ապրլի 9-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից բաց նամակով իրազեկում եւ հրավեր հղվեց քաղաքացիներին, ԶԼՄ-ներին եւ հասարակական կազմակերպություններին, կոչելով նրանց առաջարկություններ ներկայացնել ԲԿԳ-Հայաստանի 2014-2016թթ. գործողությունների ծրագրի լրացումների եւ կատարելագործման համար:  
__________________________
Քննարկումների շարքն իրականացրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «Հանրային իրազեկում եւ մասնակցություն Բաց կառավարման գործընկերության (OGP) հայաստանյան ծրագրին» ծրագրի շրջանակներում (Քաունթերփարթ ինթերնեյշնլ-Հայաստան/ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ):
 
 
 
 
 
Օգտակար աղբյուրներ եւ հրապարակումներ.
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի իրազեկման ծրագրի մասին »»»
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն »»»
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դարպասը »»»
Open  Government Partnership »»»
ՀՀ ԲԿԳ 2014-2016թթ. գործողությունների ծրագրի երկրորդ (առկա) նախագիծը` Կառավարությունից (մարտ 2014) »»» PDF
ՀՀ ԲԿԳ 2014-2016թթ. գործողությունների ծրագրի առաջին (ուժը կորցրած) նախագիծը` Կառավարությունից (օգոստոս 2013) »»» PDF
Հայաստանի Բաց կառավարման 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի առաջին նախագծին (օգոստոս, 2013) առաջին առաջարկները Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից եւ պատասխանները իշխանությունից »»»
ՀՀ ԲԿԳ 2012-2013թթ. գործողությունների ծրագիրը »»» PDF
Բաց կառավարման գործընկերություն, անկախ հետազոտական մեխանիզմ Հայաստան` 2012-13 թթ. հաշվետվություն »»» PDF
Հայաստանը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Բրազիլիայում ներկայացրեց ՀՀ գործողությունների ծրագիրը »»»
Որքանո՞վ է Հայաստանի կառավարության գործունեությունը համապատասխանում բաց կառավարմանը »»» 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play