Ճանաչողական շրջայցեր՝ երևանաբնակ սիրիահայ աշակերտների համար


Ճանաչողական շրջայցեր՝ երևանաբնակ սիրիահայ աշակերտների համար

  • 11-04-2014 16:53:36   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի տարաբնույթ ծրագրերը՝ ուղղված սիրիահայ ընտանիքներն աջակցությանն ու ինտեգրմանը մայրաքաղաքի առօրյային։ 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ճանաչողական շրջայցեր է կազմակերպում սիրիահայ աշակերտների համար։ Երևանի հիմնական դպրոցներում սովորող շուրջ 500 սիրիահայ աշակերտներ պարբերաբար այցելում են թանգարաններ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, ինչպես նաև տարբեր դպրոցներ, որտեղ ծանոթանում են հասակակից երևանցիների հետ՝ ընդլայնելով իրենց շրջապատը։
«Սիրիահայ հազարավոր ընտանիքներ հաստատվել են հայրենիքում, և մեր խնդիրն է, նրանց հյուրընկալելուց բացի, նաև ինտեգրել հասարակությանը։ Այդպիսով, բազմաթիվ են նաև դպրոցահասակներին ուղղված նման նախաձեռնությունները։ Երևանաբնակ սիրիահայ երեխաները, որոնց թվում նաև արաբախոս 7 աշակերտները, տարեսկզբից մասնակցում են կրթամշակութային տարբեր միջոցառումների, ինչպես օրինակ Թումանյանական ամսվան, այս օրերին նաև Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ընդ որում՝ մասնակցում են ոչ միայն որպես ունկնդիրներ, այլ նաև ներգրավվում են ներկայացումներում և այլն: Այդպիսով նաև այս կերպ են նրանք յուրացնում արևելահայ գրականությունը, պատմությունը։ Սիրիահայ աշակերտները մի քանի խմբերով այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նման նախաձեռնություններ Երևանի քաղաքապետարանը ծրագրել է իրականացնել ողջ տարվա ընթացքում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ