Մայրաքաղաքում մինչև մայիսի 1-ը կշարունակվեն ծառատունկ-շաբաթօրյակները


Մայրաքաղաքում մինչև մայիսի 1-ը կշարունակվեն ծառատունկ-շաբաթօրյակները

  • 14-04-2014 16:51:35   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին՝ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետական և մասնավոր կառույցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են իրականացված աշխատանքներին:
Խորհրդակցության շրջանակում մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ 2014-ի կանաչապատման ծրագրերի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զուգահեռ զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում իրականացվում է ճմապատում և կրապատում, շարունակվում է նաև ծառերի սանիտարական էտը: Քաղաքապետը հանձնարարել է մինչև մայիսի 1-ը շարունակել մայրաքաղաքում ծառատունկերի կազմակերպումը՝ զուգահեռ տեղերում կազմակերպելով նաև տարածքների մաքրման աշխատանքներ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play