Հայ երգի երեկո Լոնդոնում


Հայ երգի երեկո Լոնդոնում

  • 16-04-2014 14:32:20   | Մեծ Բրիտանիա  |  Մշակույթ

Ապրիլի 13 և 14-ին Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ներկայացվեց «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Հնչեցին հայկական ժողովրդական, հոգևոր և դասական երգեր և երաժշտություն (Նարեկացի, Սայաթ Նովա, Եկմալյան, Կոմիտաս): Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաև հատվածներ ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ համերգին ելույթ ունեցան լոնդոնաբնակ հայտնի հայ երաժիշտներ՝ ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, տավիղահար Սևան Հորոքս-Հոփայանը, ինչպես նաև դերասան Քոլին Հըրլին: Վերջինս անգլերեն թարգմանությամբ ասմունքեց Զապել Բոյաջյանի, Սայաթ Նովայի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից: Երեկոյին հատուկ հմայք տվեց Հայաստանից հրավիրված «Դուդուկներ» խմբի ելույթը:

URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2014/04/14/leb/

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play