Կդադարեցվի Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը


Կդադարեցվի Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը

  • 18-04-2014 18:14:47   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վրա կատարվող պլանային վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. ապրիլի 22-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների, 
Նուբարաշեն վարչական շրջանի`  9, 11, 12, 16, 18, 19, 20 փողոցների, Ա, Բ, Գ, Դ թաղամասերի, Նուբարաշենի զորամասի և հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
«Երևան Ջուր» ՓԲԸ
 
18.04.2014թ.
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play