Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Ֆրանկ Էնգելին եւ Էդուարդո Լորենցո Օչոային
19-04-2014 18:55:43 | | Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին եւ <<Հայաստանի եվրոպական ընկերներ>> կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային:
Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխշահավետ համագործակցության եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: