Հայաստանի 6 մարզերի 700 դպրոցներում կիրականացվի UNWFP-ի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը<br />


Հայաստանի 6 մարզերի 700 դպրոցներում կիրականացվի UNWFP-ի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

  • 09-07-2010 17:56:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մելանի Մեյսոնի հուլիսի 9-ի հանդիպմանը քննարկվել են UNWFP-ի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մանրամասներ: Ա.Աշոտյանը ընդգծել է ծրագրի իրագործման համատեքստում նախարարության մի շարք հիմնական մոտեցումները, մասնավորապես, ծրագրին նախարարության` որպես գործընկեր գերատեսչության, ակտիվ մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել գործողությունների ժամանակացույց` նշելով յուրաքանչյուր կողմի պատասխանատվությունը, բացի այդ, ծրագրի աշխատանքային խմբում ընդգրկել նախարարության ներկայացուցչին, ինչպես նաեւ պայմանավորվել ծրագրի ընթացիկ որոշումները համատեղ ընդունելու մեխանիզմների շուրջ: Անդրադառնալով ծրագրի մանրամասներին, նախարարը խոսել է սննդի ներկրման, տեղում գնման, ինչպես նաեւ համայնքի ներդրումների վերահսկման մեխանիզմների մասին: Ա.Աշոտյանն առանձնակի ուշադրության է արժանացրել ծրագրի շրջանակում տեղական արտադրանքի օգտագործմանը` նշելով, որ վերջինս կխթանի նաեւ տեղական կարողությունների զարգացումը: Մ.Մեյսոնը տեղեկացրել է, որ ծրագրի դոնոր է հանդիսանում է ՌԴ կառավարությունը, որը 3 տարվա ընթացքում ծրագրին կտրամադրի շուրջ 8 մլն դոլարի ներդրում: Դպրոցական սնունդ կմատակարարվի Հայաստանի 6 մարզերի 700 դպրոցների շուրջ 50 հազար աշակերտների: Մ.Մեյսոնը նշել է, որր մոտ ապագայում նախատեսվում է համապատասխան եռակողմ համաձայնագիր ստորագրել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների եւ Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ: Նա նաեւ ընդգծել է, որ նախնական ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ երեք` Լոռու, Շիրակի եւ Տավուշի, մարզերում` ճշգրտելու դպրոցների սանիտարահիգիենիկ եւ պահեստային պայմանները` ծրագիրը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play