ՄԱԿ-ի մշակութային գործակալության կողմից Երեւանը հայտարարվել է 2012թ.-ի գրքերի համաշխարհային մայրաքաղաք<br />


ՄԱԿ-ի մշակութային գործակալության կողմից Երեւանը հայտարարվել է 2012թ.-ի գրքերի համաշխարհային մայրաքաղաք

  • 09-07-2010 15:26:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՓԱՐԻԶ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միավորված ազգերի կազմակերպության Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Երեւանն ընտրել է, որպես 2012թ.-ի Գրքերի համաշխարհային մայրաքաղաք: Հայաստանի մայրաքաղաքն ընտրվել է հուլիսի 2-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցած հանդիպման ժամանակ` ընտրական հանձնաժողովին ներկայացրած ծրագրի որակի եւ բազմազանության համար: Ընտրական հանձնաժողովը բաղկացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից ու գրքերի արտադրության ոլորտի հիմնական մասնագիտական որոշ ասոցիացիաների ներկայացուցիչներից. Հրատարակիչների միջազգային ընկերակցություն, Գրավաճառների միջազգային համադաշնություն եւ Գրադարանային ընկերակցությունների եւ հաստատությությունների միջազգային համադաշնություն: «Շնորհավորում եմ Երեւան քաղաքը, որը հատուկ հետաքրքիր ծրագիր էր ներկայացրել տարբեր թեմաներով` ներառյալ խոսքի ազատության թեման, ինչպես նաեւ մի քանի միջոցառումներ երեխաների համար, ովքեր լինելու են վաղվա ընթերցողներն ու հեղինակները» - ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Երեւանը Գրքերի համաշխարհային մայրաքաղաք նշանակված 12-րդ քաղաքն է Մադրիդից (2001թ.), Ալեքսանդրիայից (2002թ.), Նյու Դելիից (2003թ.), Անտվերպենից (2004թ.), Մոնրեալից (2005թ.), Թուրինից (2006թ.), Բոգոտայից (2007թ.), Ամստերդամից (2008թ.), Բեյրութից (2009թ.), Լյուբլյանայից (2010թ.) եւ Բուենոս Այրեսից (2011թ.) հետո:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play