Կլոր սեղան Թաֆթսի համալսարանում


Կլոր սեղան Թաֆթսի համալսարանում

  • 02-05-2014 13:13:40   |   |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 28-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում տեղի ունեցած կլոր սեղանին՝ նվիրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, որը կազմակերպել էր համալսարանի Թավիթյան կրթաթոշակային ծրագրի 2014 թ. խումբը:
«Խաղաղության հետքերով» (In Pursuit of Peace) վերնագրով միջոցառմանը մասնակցել են պրոֆեսորներ Մայքլ Գլենոնը, Ալան Հենրիքսոնը, Ռուբեն Շուգարյանը, ինչպես նաև տարածաշրջանային փորձագետներ և Ֆլետչերի դպրոցի ու այլ համալսարանների ուսանողներ: Միջոցառումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի ստորագրման 20-ամյակին: 
Մասնակիցները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության քաղաքական, իրավական ու մարդասիրական ասպեկտների, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ:
Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը ընդգծել է համապարփակ և կառուցողական բանակցային գործընթացի, բանակցություններին ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության վերականգնման և հակամարտող կողմերի միջև վստահության բարձրացման միջոցառումների իրականացման կարևորությունը:
Ռ.Ավետիսյանը նաև ներկայացրել է զինադադարի ռեժիմի պահպանման ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար արդյունավետ բանակցությունների ակտիվացմանը վերաբերվող գաղափարներ:
 
ԼՂՀ  ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play