Կգույքագրվեն մայրաքաղաքի մայթերին առկա աղբամանները


Կգույքագրվեն մայրաքաղաքի մայթերին առկա աղբամանները

  • 05-05-2014 16:47:45   | Հայաստան  |  Տնտեսություն

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը փողոցների, զբոսայգիների և այլ տարածքների մաքրման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնարարել է կազմակերպել շաբաթօրյակներ՝ ներգրավելով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների աշխատակիցներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնարարվել է գույքագրել նաև մայթերին առկա աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, լրացնել դրանց քանակը նոր աղբամաններով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play