Շարունակվում են վերանորոգվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը


Շարունակվում են վերանորոգվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը

  • 06-05-2014 11:25:35   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի  մուտքերի նորոգման նախորդ տարիներին մեկնարկած ծրագիրը շարունակվում է նաև այս տարի: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականին ևս գործընթացին կցուցաբերվի համալիր մոտեցում: Կնորոգվեն ոչ թե միայն շենքերի մուտքերը, այլև շքամուտքերն ամբողջությամբ: Քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն եռակողմ ծրագրի արդյունքում նորոգված շքամուտքերի թիվը մինչև տարեվերջ կավելանա ևս 727-ով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներկայում ծրագրում ներառված նորոգման ենթակա շքամուտքերից  57- ում աշխատանքներն ավարտվել են, 76-ում` ընթացքի մեջ են:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play