«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն առաջարկում է առանց երաշխավորների վարկավորում


«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն առաջարկում է առանց երաշխավորների վարկավորում

  • 08-05-2014 19:26:48   | Հայաստան  |  Տնտեսություն
Այս տարվանից սկսած ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իր բոլոր հաճախորդներին կառաջարկի առանց երաշխավորների վարկավորում: Այս մասին մայիսի 8-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, միաժամանակ նշելով, որ խոսքը վերաբերվում է գյուղատնտեսական վարկերին, որոնց վերադարձելիությունը գերազանցում է 99 տոկոսը: Հ. Անդրեասյանի խոսքերով, բանկի լավագույն հաճախորդները գյուղացիական տնտեսություններն են և գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր պորտֆելում աճել է՝ տարեսկզբին դրա մասնաբաժինը 31 տոկոսից ներկայումս հասել է 34-ի:
 
Բանկի գլխավոր գործադիր տնօրենն անդրադառնալով տարեսկզբին տեղի ունեցած ցրտահարության եւ դրանց հետեւանքով գյուղական տնտեսություններին հասցված վնասին, նշեց, որ ցրտահարությունից տուժել են հիմնականում մասնագիտացված տնտեսությունները, որոնց աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը սուբսիդավորման ծրագիր է առաջարկել, համաձայն որի կկրճատվի գյուղացուն բաժին ընկնող վարկավորման տոկոսադրույքը: Այսինքն՝ եթե վարկերը տրամադրվել են մոտ 14 տոկոսով, ապա դրանց 4-6 տոկոսը սուբսիավորում է պետությունը:
 
Նշենք որ «ԱԿԲԱ ԿՐՌԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի վարկային ներդրումները 2014թ.-ի առաջին եռամսյակում աճել է 10 տոկոսով` կազմելով 176 միլիարդ դրամ: Բանկի ակտիվների ծավալը համաձայն ապրիլի 1-ի դրության կազմել է 264.6 միլիարդ դրամ, սեփական կապիտալը`53 միլիարդ դրամ, իսկ ավանդների ծավալը `109,6 միլիարդ դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play