Արամ MP3-ին «Եվրատեսիլում» բարձր ռեյտինգներ ունի ամեն տեսակետից.Հայկո


Արամ MP3-ին «Եվրատեսիլում» բարձր ռեյտինգներ ունի ամեն տեսակետից.Հայկո

  • 10-05-2014 18:12:50   | Դանիա  |  Մշակույթ
Aram mp3

ԳԱԼԱ-ի հետ զրույցում՝ խոսելով «Եվրատեսիլ»-ում Արամ MP3-ի կատարումից  ու հաղթանակի հնարավորության մասին, նման տեսակետ հայտնեց երգիչ Արթուր Իսպիրյանը:

«Ես իհարկե ցանկանում եմ, որ Արամը Եվրատեսիլում հաղթի և մրցույթը բերի Հայաստան: Արամի երգը շատ հետաքրքիր է, տարբերվում է մյուս մասնակիցների երգերից՝ իր լրջությամբ: Հաղթելու համար էլ բոլոր շանսերը կան, ու եթե նույնիսկ չհաղթի, միևնույնն է մեծ պատվով է դուրս գալու, որովհետև երգը մեծ արձագանք է ստացել և մարդիկ իսկապես սիրել են նրա կատարումը»:
Ա. Իսպիրյանը նշեց, որ ինքը շատ կցանկանար, որ Հայաստանն էլ հյուրընկալեր միջազգային այդ մրցույթը, բայց մենք մեկ տարում պետք է լուրջ աշխատանքներ տանենք: Այն գումարները, որոնք օգտագործվում են Եվրատեսիլի համար` մեր երկու տարվա բյուջեն է կազմում: Իհարկե շատ դժվար կլինի մեզ ընդունելը, բայց թող Արամը հաղթի, մնացած հարցերը ընթացքում կլուծվեն` թե պետությունն իր աջակցությունն այս հարցում կցուցաբերի և թե Եվրատեսիլի կազմակերպիչները:

«Եվրատեսիլ 2007»-ի մասնակից Հայկոն, ով իր «Anytime you need» երգի կատարմամբ զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, Արամ MP3-ի ելույթը գերազանց է գնահատում՝ նշելով. «Երգը շատ եմ սիրում, շատ հավանել եմ: Առհասարակ Արամը «Եվրատեսիլում» բարձր ռեյտինգներ ունի ամեն տեսակետից՝ թե դիտելիությամբ, թե արձագանքներով: Սա մրցույթ է, որն անկանխատեսելի է, սակայն բուքմեյքերները նույնպես Արամին դասում են հաղթողների շարքում: Նրա հաղթանակի շանսերը շատ մեծ են, բարձր եմ գնահատում նրա կատարումը: Չնայած հիմա քաղաքաում չեմ, բայց անպայման ընկերներիս հետ միասին գալու եմ, որ դիտենք Արամի ելույթն ու սպասենք հաղթանակի»:

Երգիչ, դերասան, շոումեն Արսեն Գրիգորյանը ևս ԳԱԼԱ-ի հետ զրույցում ընդգծեց, որ  Արամի շանսերն իսկապես բարձր են. «Վստահ եմ, որ այսօրվա ելույթը ևս շատ լավն է լինելու: Այսինքն՝ թե էմոցիոնալ, թե երաժշտական առումներով շատ լավն էր, վստահ եմ, որ այսօր ևս լավը կլինի: Արամին միանշանակ ցանկանում եմ հաղթանակ»:

Երգչուհի Ալլա Լևոնյանն էլ անդրադառնալով Արամի ելույթին, նշեց, որ ինքն ամեն տարի էլ հակված է մտածելու, որ մենք էլ մեզ մոտ պետք է եվրատեսիլյան հյուրերին ընդունենք:
«Ինչ վերաբերվում է Արամին, ապա նա շատ տաղանդավոր ու շնորհքով երիտասարդ է, և կարծում եմ, որ երգն էլ հրաշալի է` թե տեսահոլովակը, թե գործիքավորումը և կատարումը: Այդ մինիմալիզմը, որ կար բեմի վրա, շատ հետաքրքիր է, որովհետև պարտադիր չէ ինչ-որ շոու անել, որ մարդիկ սիրեն: Արամն իրեն շատ լավ կարողացավ դրսևորել` ելույթ ունենալով առաջին համարի ներքո, ինչն իսկապես դժվար է: Այսօրվա ելույթն էլ կարծում եմ, որ պետք է էլ ավելի լավը լինի, այնպես որ շանսեր միանշանակ կան»:

«Այստեղ քաղաքականւթյուն էլ կա, որովհետև մրցույթը, որպես այդպիսին, բարության, միասնության, ընկերության խորհուրդ ունի, և ամեն տարի հերթով բոլոր երկրներն էլ պետք է հաղթեն, թե ու՞մ բախտն է բերելու մեր երգիչներից, չեմ կարող ասել, որովհետև մինչ օրս բոլորն էլ լավ են ներկայացել: Կարևորն այն է, որ Արամը առաջ գնա, դռներ բացվեն նրա առաջ, թե չէ հաղթանակը միշտ չէ, որ որոշիչ դեր է ունենում: Եթե պետք է երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցնի ու գտնի իր տեղը միջազգային ասպարեզում, ապա ինչու ոչ… Ես շատ ուրախ կլինեմ, որ նա մտնի համաշխարհային ասպարեզ»:

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play