«Հովեր» պետական կամերային երգչախումբը մասնակցել է Մոսկվայի «Զատիկ» XIII հոգևոր փառատոնին


«Հովեր» պետական կամերային երգչախումբը մասնակցել է Մոսկվայի «Զատիկ» XIII հոգևոր փառատոնին

  • 14-05-2014 18:46:49   | Ռուսաստան  |  Մշակույթ
 
Ս. թ. ապրիլի 15-ից մայիսի 9-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո՝ Մոսկվայում կայացել է «Զատիկ» XIII հոգևոր փառատոնը: 
«Զատիկ» XIII հոգևոր փառատոնը /գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիև/ ընդգրկել է Ռուսաստանի Դաշնության շուրջ 40 քաղաք՝ Կալինինգրադից Վլադիվաստոկ: Ավանդաբար, փառատոնի շրջանակում կայանում է երգչախմբային արվեստի համերգաշար, որին այս տարի, միջազգային 23 հեղինակավոր երգչախմբերի շարքում, մեծ հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Ս. թ. մայիսի 4-7-ը երգչախումբը ելույթներ է ունեցել Դմիտրովի Ուսպենսկի Կաթողիկե տաճարում և Մոսկվայի Սուրբ Երրորդության տաճարում, ինչպես նաև՝ բարեգործական համերգով ներկայացել Կորոլյովի վերականգնողական կենտրոնում: 
Մայիսի 7-ին Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի երգչախմբային արվեստի գալա համերգը, որին մասնակցել է «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ինչպես նաև երգչախմբեր՝  Ռուսաստանից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Վրաստանից։ Ծրագրում ընդգրկված էին Ի. Բախի, Ք. Պենդերեցկու, Ս. Ռախմանինովի, Ա. Լոտտիի, Ֆ. Պուլենկի, Ռ. Շեդրինի, հայ ժամանակակից կոմպոզիտորներ Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի հոգևոր ստեղծագործությունները, ինչպես նաև՝ ռուսական ժողովրդական երգի կատարումներ՝ Ջ. Գյոզալյանի մշակմամբ: Ծրագրում ընդգրկված էին նաև հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, հոգևոր և աշխարհիկ շարքեր, որոնք արժանացել են առանձնահատուկ ուշադրության: Հանդիսատեսի բարձր գնահատականին է արժանացել ոչ միայն երգչախմբի բազմաժանր ծրագիրը, այլև՝ բարձր պրոֆեսիոնալիզմը: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play