Հայաստանի պատվիրակների հաղթանակը՝ Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում


Հայաստանի պատվիրակների հաղթանակը՝ Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում

  • 14-05-2014 18:48:48   | Հայաստան  |  Մշակույթ
 
Սկսած 2002 թվականից՝ Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մասնակիցների թվով՝ Հայաստանը զիջում է շատ երկրների, սակայն, թիմային հաշվարկով՝ արժանանում պատվավոր տեղերի: 2010 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անցկացվել են Հայաստանում. մեր երկիրը նվաճել է 36 մեդալ /15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ/՝ զբաղեցնելով խմբակային  առաջին տեղը: 
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ՝ ս. թ. մայիսի 2-7-ը Վոլգոգրադում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերին, որոնցում ընդգրկված էր 2604 մասնակից՝ ավելի քան 26 երկրից: 
Հայաստանյան պատվիրակությունը կազմված էր 15 հոգուց այդ թվում` 7 մասնակից և ժյուրիի 4 անդամ։ Մասնագիտական հանձնաժողովներում Հայաստանից ընդգրկված էին  Բարսեղ Թումանյանը /դասական երգեցողություն/, Արմեն Բաբախանյանը /դաշնամուր/, Ավետիկ Գինոսյանը /կրկես/, Նունե Աղբալյանը /հագուստի դիզայն/:
Հայաստանի մասնակիցները դասական երգեցողություն, դաշնամուր, հագուստի դիզայն, կրկես անվանակարգերում արժանացել են հետևյալ մրցանակների. 
Առաջին մրցանակ և ոսկե մեդալ - Սարգսյան Ջուլիետտա /«Կրկես» անվանակարգ/, 
Առաջին մրցանակ և ոսկե մեդալ - Խալաթյան Սուսան /«Կրկես» անվանակարգ/,
Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ - Առուշանյան Անահիտ /«Դաշնամուր» անվանակարգ/,
Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ - Բաժբեուկ-Մելիքյան Սարգիս /«Դասական երգեցողություն» անվանակարգ/,
Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ - Միրզոյան Աննա /«Հագուստի ձևավորում» անվանակարգ/,
Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ - Աբրահամյան Մարիաննա /«Դաշնամուր» անվանակարգ/ ,
Դիպլոմ - Արիստակեսյան Լուսինե /«Կրկես» անվանակարգ/:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play