Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ավարտական վերջին դասին


Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ավարտական վերջին դասին

  • 23-05-2014 14:32:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևանի քաղաքապետի  առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել ավարտական վերջին դասի առիթով մայրաքաղաքի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում կազմակերպված հանդիսությանը: Հայաստանի Հանրապետության օրհներգով մեկնարկած  միջոցառումը շարունակվել է  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ:  Օրվա խորհրդով տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար, դպրոցի նախկին շրջանավարտ Արմեն Մուրադյանը ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառման մշակութային մասի ավարտից հետո Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Կամո Արեյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շրջել են դպրոցում ու ծանոթացել  ենթակառուցվածքներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play