Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարներին


Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարներին

  • 26-05-2014 18:14:45   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` «նկատողություն»: 

Մասնավորապես, «Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի» տնօրեն Գայանե Սաֆարյանի, «Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի> տնօրեն Մայիս Նիկողոսյանի,  «Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրենի տեղակալ Հայկ Քուրքչյանի, «Արագածի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Վարդգես Կիրակոսյանի, «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի» տնօրեն Արմեն Խաչատրյանի, «Տավուշի  տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրեն Արիս Թորոսյանի, «Գյումրու մշակույթի վարժարանի» տնօրեն Սուրեն Հովսեփյանի, «Գյումրու  թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Ալբերտ Պետրոսյանի, «Մեղրու պետական քոլեջի» տնօրենի տեղակալ Շուշիկ Բաբայանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը: Նախարարի մեկ այլ հրամանով` «Երևանի երաժշտական  թիվ  13 հատուկ դպրոցի» տնօրեն Սամվել Երանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որի համար հիմք են ծառայել ՀՀ Վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ, վերստուգիչ վարչության հայտնաբերած թերությունների ու խախտումների մասին արձանագրությունները: Վերջինս հիմք է հանդիսացել նաև, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նամակ-առաջարկով դիմի ԿԱԻ տնօրենին` պատասխանատու անձանց և «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդին` տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ: 
Հանձնարարվել է նաև «Արմավիրի Տիգրան ՄԵծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի» տնօրենին` հաշվապահի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» :
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play