Արցախում քայլեր են ձեռնարկվում ՏՏ ոլորտի զարգացման գործում


Արցախում քայլեր են ձեռնարկվում ՏՏ ոլորտի զարգացման գործում

  • 06-06-2014 17:43:00   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին և «Արմթաբ թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին:
 
Հյուրերը վարչապետին են ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման իրենց նախագիծը, որը, նրանց խոսքով, նպատակ ունի դառնալ ոչ միայն գիտակրթական, այլ նաև մշակութային ու ժամանցային հանգույց: Ա. Հարությունյանը ողջունել է ներկայացվող առաջարկները՝ կարևորելով դրանց նշանակությունը Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:
 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ըստ նախագծի՝ Արցախի համար այդ աննախադեպ կենտրոնի տեխնիկական ու շենքային պայմանները հնարավորություն են տալու աշակերտներին գործնական հմտություններ ստանալ ՏՏ բնագավառում, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախագծային աշխատանքները, և կոնկրետ քայլեր ձեռնարկել դրա իրագործման ուղղությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play