Orange-ը տոնում է ամռան մեկնարկը


Orange-ը տոնում է ամռան մեկնարկը

  • 16-06-2014 14:43:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Orange-ն իր բաժանորդներին ներկայացրեց իր նոր ամառային առաջարկները:
 
Այն բաժանորդները, ովքեր մինչև հուլիսի 31-ը կմիանան Orange-ի կանխավճարային ծառայություններից որևէ մեկին և կլիցքավորեն իրենց հաշիվը 12 000 դրամով, կստանան ընդամենը 1 դրամով Alcatel 1010 հեռախոս ձեռք բերելու հնարավորություն: Լիցքավորված գումարով բաժանորդները կարող են մեկ տարվա ընթացքում ազատ օգտվել Orange-ի բոլոր ծառայություններից:
 
Այն բաժանորդները, ովքեր մինչև օգոստոսի 31-ը կմիանան Orange-ի ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին, կօգտվեն ներառված շատ րոպեներից և ինտերնետ ծավալից, կստանան անվճար  կանխավճարային SIM քարտ՝ 6 ամիս անվճար շփվելու հնարավորությամբ, ինչպես նաև նոր սմարթֆոնների տեսականուց կկարողանան ընտրել նախընտրած հեռախոսասարքը մատչելի գնով՝ սկսած 1 դրամից: 
 
Կանխավճարային կամ ամսական բաժանորդագրություններ նախընտրող շարժական կապի օգտատերերը, ապրիլի 1-ից սկսած, արդեն հնարավորություն ունեն Orange-ին միանալու՝ պահպանելով իրենց ամբողջական համարը և կոդը, պարզապես այցելելով Orange-ի խանութներից որևէ մեկը:
 
Տոնելով հանգստյան շրջանի մեկնարկը՝ Orange-ն իր բաժանորդներին ընձեռում է մինչև սեպտեմբերի 14-ը Վրաստանում, Բուլղարիայում Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Թուրքիայում ռոմինգ ծառայություններից օգտվելիս մուտքային զանգերի համար վճարել բացառիկ 65 դրամ/րոպե սակագին: 
 
«Արդեն ամառ է, և այսօր մենք ուրախ ենք ներկայացնել մի շարք լավ նորություններ այն բաժանորդների համար, որվքեր հենց նոր են որոշել միանալ Orange-ի կանխավճարային ու ամսական բաժանորդագրության ծառայություններին և մեր առկա բաժանորդների համար, ովքեր պատրաստվում են իրենց ամառային հանգիստն անցկացնել արտերկրում: Orange-ի բաժանորդներն արդեն  իսկ ունեն «Orange գոտու» 22 երկրներում 250 դրամ մատչելի սակագնով բոլոր ռոմինգ ծառայություններից օգտվելու հնարավորություն: Շուտով մենք կներկայացնենք «Orange գոտու» երկրներում էլ ավելի մատչելի ռոմինգ ծառայություններից  օգտվելու հնարավորություններ»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
 
«Orange գոտու» երկրներում գործող ռոմինգի գործընկերների ամբողջական ցանկը, ինչպես նաև ամառային առաջարկների մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/ կայքում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play