Կանցկացվի «Գալաքսին» Լոս Անջելես եւ «Ռեալ» Մադրիդ ցուցադրական խաղ<br />


Կանցկացվի «Գալաքսին» Լոս Անջելես եւ «Ռեալ» Մադրիդ ցուցադրական խաղ

  • 07-05-2011 17:30:27   | Հայաստան  |  Սպորտ
Լոս Անջելես Գալաքսին հայտարարել է, որ եվրոպական ֆուտբոլի հզոր ակումբներից մեկը` Ռեալ Մադրիդը հուլիսին կմեկնի Կալիֆորնիա հուլիսի 16-ին տեղի ունեցող «Աշխարհի Ֆուտբոլի Մարտահրավերը» միջոցառմանը մասնակցելու համար: «Մենք շատ ոգեւորված ենք մեկ անգամ եւս ընդունել Ռեալ Մադրիդին իր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ, ինչպես նաեւ նրանց բոլոր տաղանդավոր խաղացողներին Լոս Անջելեսում», ասել է Գալաքսիի նաղագահ Թոմ Փեյնը: «Անցած տարի 89,000-ից ավել երկրպագուներ ականատես եղան այս երկու ակումբների հանդիպմանը եւ պատմական Կոլիզեումում հանդիպումը բազմաթիվ սպորտի երկրպագուների ուշադրությունը կգրավի Հս. Կալիֆորնիայում»: Ռեալ Մադրիդը 9 անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել, վերջերս` Իսպանիայի Գավաթակիր, իսկ Իսպանիայի առաջնությունում զիջում է միայն Բարսելոնային: Երկու ակումբների միջեւ ցուցադրական խաղը տեղի կունենա «Լոս Անջելես Կոլիզեումում» եւ մոտ 90.000 երկրպագուների ուշադրության կենտրոնում կլինի.
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play